Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օվկիանոսների համաշխարհային օրը

Օվկիանոսների համաշխարհային օրը
08.06.2016 | 13:41

1992-ին Ռիո դե Ժանեյրոյում բարձրագույն մակարդակով Միջազգային համաժողովում նոր տոն է առաջարկվել՝ Օվկիանոսների համաշխարհային օրը՝ գրում է calend.ru-ն: Այդ ժամանակից տոնը նշում են ամեն տարի հունիսի 8-ին բոլոր նրանք, ովքեր նույնիսկ շատ հեռու կապ ունեն Համաշխարհային օվկիանոսի հետ:

2008-ին ՄԱԿ ԳԱ-ն սահմանել է, որ 2009-ից տոնը պաշտոնապես կնշվի: Ամեն տարի կազմակերպվող միջոցառումները նվիրված են որոշակի թեմայի: Մարդկությունը բոլոր մարդկանց ուժերով բնությունը լավագույն տեսքով պահպանելու, օվկիանոսի բուսական և կենդանական աշխարհի մասին հոգալու ևս մեկ հնարավորություն է ստացել։

Դիտվել է՝ 2831

Մեկնաբանություններ